Նախօորեին Գյումրիում հնչած կրակոցներից հետո Հայաստանի երկրորդ քաղաքում վախի մթնոլորտ է տիրում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթն ընդգծում է, որ գյումրեցիները վստահ են, թե Շեկո մականվամբ հայտնի Արտյոմ Կարապետյանի համար վրեժ է լուծվելու: Ըստ գյումրեցիների, որոնց հետ զրուցել է «ՀԺ»-ն, սպանված Շեկոն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի աջ ձեռքն է եղել, Գրիգորյանների ընտանիքի ամենամերձավոր անձանցից մեկը ու նրա սպանությունը չի ներվելու:
«Ոստիկանությունը փորձում է կանխարգելել հնարավոր արյունահեղությունը, ինչը, սակայն, գյումրեցիների կարծիքով դժվար թե հաջողվի: Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանական խմբերը ողջ Գյումրիում ավտոմեքենանարի խուզարկություններ էին իրականացնում, թեև կեսօրից հետո ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ հանցագործությունը՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին ինքնախոստովանական ցուցումքն է տվել: Վերջինս ևս կրակոցների ժամանակ հրազենային վնասվածքներ է ստացած եղել», – գրում է թերթը:
«ՀԺ»-ն նաև հավելում է, որ Վահե Ղուկասյանը միակ ձերբակալվածն է եղել: Նախօրեի գիշերը ոստիկանություն հրավիրված մոտ երկու տասնյակ անձինք, որոնց թվում էր նաև Վարդան Ղուկասյանը, ազատ են արձակվել: