Հանրապետական (ՀՀԿ-ի) ռեժիմն իր հիմնական թիրախը տեսնում է ՀԱԿ-ի մեջ, սա ապացուցում են ՀԱԿ համակիրներ դեմ բռնությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Նրա խոսքով՝ Երևանի ընտրությունների քարոզարշավի ընթացքում գրանցված ՀԱԿ համակրների նկատմամբ բնռությունները չեն սահմանափակվել Աջափնյակի դեպքով, այլ նաև նախընտրական քարոզչությունը իրականացնելուն խոչընդոտներ են ստեղծվել նաև Կենտրոն համայնքում և Ավանում:
«Սա վկայում է, որ իշխանությունները ընտրությունների օրը ոչ միայն կեղծման մեթոդների կդիմեն, այլև այդ օրը չեն խորշի բռնություններ կիրառել»,- ասել է Մուսինյանը:
Մուսինյանն ասել է, որ Աջափնյակում ծեծի ենթարկված Ալիկ Հախվերդյանի վիճակը լավանում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա դեռ ի վիճակի չէ շարունակել ՀԱԿ-ի քարոզարշավով զբաղվելը:
ՀԱԿ ներկայացուցիչը նշել է, որ կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում որդեգրել է ոչ թե մեծ հանրահավաքներ, այլ դռնեդուռ հանդիպումներ անելու մեթոդը:
Այցերը, ըստ բանախոսի, ցույց են տվել, որ երևանցիրների մոտ կա տոտալ ատելություն գործող իշխանությունների հանդեպ և նրանք հակված են ձայնը տալ ոչ իշխանական ուժի: