«Նոր Հայաստան» նախաձեռնությանը միացած ուժերը և համակիրները՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, շարունակում են մարզային այցելությունները` մեկնարկ տրված Շարժման գաղափարը մարդկանց հասցնելու և «Նոր Հայաստանի» շարքերը գաղափարակից քաղաքացիներով ու միավորումներով համալրելու համար, հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից: Համաձայն շտաբի հաղորդագրության՝ այդ նպատակով ձեռնարկվող հանրային քննարկումները հիմք կծառայեն ազգային-քաղաքացիական ծրագրի համար, որը Հովհաննիսյանը կներկայացնի մայիսի 9-ին, ժամը 15:00-ին Ազատության հրապարակում նախանշված հանրահավաքի ժամանակ:
Առաջիկա մարզային այցելությունների և հանրային հանդիպումների ժամանակացույցը.
25 ապրիլի, հինգշաբթի
16:00- Գավառ – Գրիգոր Լուսավորչի փողոց, թիվ 25, Կենցաղի տուն, 3-րդ հարկ
19:00- Իջևւան – Շատրվանների հրապարակ
26 ապրիլի, ուրբաթ
16:00- Էջմիածին- Մշակույթի տուն
19:00-Արտաշատ- Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տուն
27 ապրիլի, շաբաթ
15:00- Կապան-Մշակույթի տուն
19:00- Եղեգնաձոր- դահլիճը գտնվում է Շահումյանի փողոց, թիվ 8-ում՝ քաղաքապետարանի դիմաց
28 ապրիլի, կիրակի
18:00 «Բարև Երևան» քարոզարշավի շրջանակներում, Քանաքեռ-Զեյթուն համայնքի պուրակում՝ Պ.Սեւակի հուշարձանի մոտ: