Home / Տեսանյութեր / Տուրիստական ընկերության տնօրենը Շենգենյան կեղծ վիզայի համար գումար է վերցրել. նրան կալանավորել են

Տուրիստական ընկերության տնօրենը Շենգենյան կեղծ վիզայի համար գումար է վերցրել. նրան կալանավորել են

«Ֆորտունա-93» ընկերության տնօրեն Աշոտ Ստեփանյանը, զբաղվելով տուրիզմի հետ կապված գործունեությամբ, 2012թ. նոյեմբերին համապատասխան վարձատրության դիմաց ՀՀ քաղաքացիներ, հայր և որդի Կարապետ և Դավիթ Հովհաննիսյաններին խոստացել է կազմակերպել Շենգենյան համաձայնության երկրների մուտքի արտոնագրեր ձևակերպելու գործընթացը, հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Ըստ մեղադրանքի՝ ընկերության տնօրենը, գիտակցելով, որ ՀՀ-ում գործող համապատասխան դեսպանատներից մուտքի արտոնագիրը ձեռք բերելու հնարավորություն չունի, նպատակադրվել է արտոնագրերը ձեռք բերել Ուկրաինայում գտնվող Հայաստանի դեսպանատնից` անձնագրերում կեղծիքներ կատարելով ու կեղծված այդ անձնագրերը նույն քաղաքացիներին հետագայում իրացնելով:

Աշոտ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի առաջին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գործն արդեն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում է: