Home / Տեսանյութեր / Գյուղացիները փակել են Ուջանի ճանապարհը. սպառնում են ինքնահրկիզվել

Գյուղացիները փակել են Ուջանի ճանապարհը. սպառնում են ինքնահրկիզվել

Այսօր 1000-ից ավելի գյուղացիներ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի հատվածում կանգնեցրել են բեռնատար և այլ մակնիշի տրանսպորտային միջոցներ, ճանապարհի լայնքով դրվել են ջրի հսկայական խողովակներ, որպեսզի խոչընդոտեն  երթևեկությունը տվյալ հատվածում, հայտնում է Shamshyan.com-ը:

12:00-ի սահմաններում ոստիկանների և գյուղացիների բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվել է:

Կայքի տվյալներով՝գյուղացիների համբերության բաժակը լցվել է, քանի որ ըստ նրանց, Արագածոտնի մարզում «ինչ-որ պարսիկ ջրի ՀԷԿ-եր է սարքել», ինչն էլ արդեն տևական ժամանակ է զրկում է գյուղացիներին խմելու և ոռոգման ջրից։

Գյուղացիները նաև  ասել են՝ եթե այդ հարցն օրերի ընթացքում չլուծվի, ապա գալու են Երևան՝ կառավարության շենքի դիմաց բողոքելու, ի նշան բողոքի՝ ընդհուպ ինքնահրկիզվելու են:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի