Երեկ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանից մեկնումների և Հայաստան ժամանումների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը: «Հայկական ժամանակ» օրաթերթը ստեղծված պատկերը սարսափելի է որակում:
«Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը գերազանցել էր ժամանածների թվին 35.5 հազարով, ինչը անցած տարվա նույն ցուցանիշից ավելի է 40 տոկոսով: Հաշվի առնելով վերջին տարիների միտումները, պետք է սպասել, որ այս տարի Հայաստանից կարտագաղթի 70 հազար մարդ», – նշում է թերթը: