Home / Հայաստան / ՀՀԿ-ն ընտրություններին մասնակից է դարձնում բանակը. թերթ

ՀՀԿ-ն ընտրություններին մասնակից է դարձնում բանակը. թերթ

Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցությունն իր ցուցակի օգտին ձայներ ապահովելու համար անխնա կերպով շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսն ու իշխանական լծակները, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Դեռ շաբաթներ առաջ տեղեկություններ կային, որ Հայաստանի զինված ուժերում հրահանգ է իջեցվել երևանյան գրանցում ունեցող բոլոր զինվորներին և սպաներին հինգ օրով արձակուրդ տալ, որպեսզի նրանք մասնակցեն ավագանու ընտրություններին: Երեկ, սակայն, հայտնի է դարձել, որ զինվորներին արձակուրդ է տրվել ոչ թե հինգ, այլ ընդամենը երեք օրով:

Ընդ որում, Երևանից ոչ հեռու գտնվող զորամասերից երևանյան գրանցում ունեցող զինվորներին տրվելու է մեկ օր: ՀՀԿ-ն այս անգամ ևս ընտրություններին մասնակից է դարձնելու բանակին», – գրում է թերթը: