Home / Հայաստան / Վահագն Խաչատրյանն ասել է՝ ինչու է Սամվել Ալեքսանյանը հանդիպում ընդդիմության վստահված անձանց հետ

Վահագն Խաչատրյանն ասել է՝ ինչու է Սամվել Ալեքսանյանը հանդիպում ընդդիմության վստահված անձանց հետ

Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններում հաղթելու համար իշխանությունը գործի է դրել իր ոչ միայն ավանդական մեթոդները՝ ձայների ապահովում պահանջելով քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցների աշխատակցներից, այլև ընտրություններում ներքաշում է մարզպետերի, գործարարների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀԱԿ ցուցակի առաջին համարը՝ Վահագն Խաչատրյանը:

Նա տեղեկացրել է, որ հանդիպել է դպրոցների տնօրենների հետ, գործարարների հետ, ովքեր ասել են, որ իրենց պատրավորեցրել են ընտրողների ցուցակներ լրացնել՝ նշելով նրանց անունները, հեռախոսահամարները, հասցեները:

Խաչատրյանի խոսքով՝ այս ցուցակները հավաքվում են մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով:

Մեծ խնդիր է նաև, որ Երևանի  ցուցակներից չեն հանվել 500.000 ընտրողները, ովքեր հիմա հանրապետության տարածքում չեն գտնվում:

«Այս ընտրություններում արդեն հանցավոր տարրերն են թելադրում՝ ինչպես պետք է օգնեն ՀՀԿ-ին: Իրենք են ասում՝ որտեղ պետք է ասֆալտ արվի, իրենք են ասում, որ մենք պետք է քարոզարշավ չանենք»,- ասել է Վագագն Խաչատրյանը:

ՀԱԿ անդամը, ընտրակեղծիքներից ու խախտումներից խոսելով, առանձնացրել է Մալաթիա-Սեբաստիա թաղամասը և հորդորել է ոստիկանությանը ուշադիր լինել հատկապես այնտեղ:

Խաչատրյանի տեղեկություններով՝ Մալաթիա-Սեբաստիայից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանիդպումներ է կազմակերպում ընդդիմադիր կուսակցությունների վստահված անձանց հետ, մասնավորապես, ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի, և առաջարկում է մյուս ընդդիմադիր կուսակցությունների ձայները բաժանել ՀՀԿ-ի և այն կուսակցության միջև, որը ներկայացնում է վստահված անձը:

«Իրենց թվում է՝ մենք չենք հանդիպում իրար և չենք իմանում ինչեր են խոսում առանձին վստահված անձերի հետ»,- ասել է Վահագն Խաչատրյանը: