Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երևանաբնակ սյունեցիներին ասել է, որ կիրակի օրը՝ ընտրություններից հետո, ինքը նրանց կսպասի «Արմենիա մարիոթ» հյուրանոցում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրների վրա:
«Խաչատրյանը զգուշացրել է, որ սյունեցիներն ընտրություններին գնան մինչև ժամը 14:00-ն և ընտրեն ՀՀԿ-ին, իսկ արդեն հյուրանոցում կստանան իրենց հասանելիքը (գումարը)», – նշում է թերթը:
Մարզպետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է լուրը. «Չէ, սուտ են ասում, տենց բան չկա: Այն, որ ասել ենք, որ բոլորը գնան ընտրություններին, ասել ենք, բայց որ ժամ դնենք, հետո կհանդիպենք, այդպիսի բան չկա: Դա ինձ չի սազում, ես տենց բաներ չեմ անում, ի՞նչ փողի մասին է խոսքը: Մերը հարգանքի վրա է ամեն ինչ, մարդկային փոխադարձ ճիշտ փոխհարաբերությունների»: