Երևանի գործող ավագանու անդամ, ավազանու անդամության ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Պետրոսյանը այս օրերին լծված է հարազատ կուսակցությանը ձայներ բերելու գործին, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
«Լինելով «Կայզեր» սուպերմարկետների ցանցերի սեփականատերը՝ նա իր աշխատակիցներին հրահանգել է ծանոթ-բարեկամով ընտրության օրը քվեարկել ՀՀԿ-ի համամասնական ցուցակի օգտին: Իր հրահանգի սրբորեն կատարումը ստուգելու համար նա աշխատակիցներից յուրաքանչյուրից պահանջել է ներկայացնել ՀՀԿ համակիրների 10 անուն, և թե նրանցից յուրաքանչյուրը որ տեղամասում է քվեարկելու», – գրում է թերթը:
«ՉԻ»-ն նշում է, որ իրավաբանի մասնագիտությամբ ավագանու անդամը Երևանի ավագանու չորսամյա գործունեության ընթացքում նիստերի ժամանակ ծպտուն անգամ չի հանել և որևէ խնդրի մասին չի բարձրաձայնել:
Թերթի հարցին, թե ավագանու 2013թ. ընտրությունների ժամանակ ՀՀԿ համամասնական ցուցակի ո՞ր հորիզոնականն է վերջինս զբաղեցնում, Պետրոսյանը անկեղծորեն պատասխանել է՝ «չգիտեմ»: