Պետք է ողջունելի լիներ այն, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ազնիվ ձևով ներկայացրել է իր ունեցվածքը: Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նման կարծիք է հայտնել ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով Տարոն Մարգարյանի ունեցվածքի շուրջ առկա քննարկումներին:
Հիշեցնենք, որ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը հանցագործություն կատարելու մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով պարզել հայտարարագրում ներառված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երևույթների հետ: Ներկա պահին հաղորդումը դատախազությունից ուղարկվել է ՀՔԾ:
«Ազնիվ ձևով հայտարարագրել է իր ունեցվածքը, ձեր քունը չպետք է տաներ այն մարդկանց համար, ովքեր չեն հայտարարում իրենց ունեցվածքի մասին: Որոշ քաղաքական գործիչներ, ովքեր կասկածներ ունեին, դիմել են իրավապահ մարմիններին, սպասենք, կտեսնեն պատասխանը Մարգարյանի ունեցվածքի ծագման մասին», – ասել է Սահակյանը: