Home / Հայաստան / Ազատության հրապարակում ՀՀԿ-ի հանրահավաքը չի կայանա. «նպատակահարմար չէ»

Ազատության հրապարակում ՀՀԿ-ի հանրահավաքը չի կայանա. «նպատակահարմար չէ»

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ)` այսօր նախատեսված հանրահավաքը Երևանի Ազատության հրապարակում տեղի չի ունենա:

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման որոշումը պայմանավորել է այն հանգամանքով, որ կուսակցության ցուցակը գլխավորող գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր ըստ ժամանակացույցի հինգ հանդիպում ունի մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում, հետևաբար` հանրահավաքի անցկացումը նպատակահարմար չէ:

Նշենք, որ ՀՀԿ-ն ևս մեկ անգամ իր հանրահավաքը չեղյալ էր համարել նախագահական ընտրություններից հետո՝ փետրվարի 21-ին: Այն ժամանակ հանրահավաքի չկայանալու մասին հայտարարվել էր մեկնարկից մոտ 1 ժամ առաջ: