Այսօր Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Անդրանիկ Միրզոյանին (լուսանկարում) ազատել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով Սարգսյանը նույն պաշտոնում է նշանակել Վահրամ Շահինյանին: Վերջինս զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը:
Նշենք, որ դեռևս առավոտյան տպագիր մամուլում հայտնվել էին Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկության մասին լուրերը: