«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հատուկ ուշադրության են արժանացել Երևանի ավագանու՝ մայիսի 5-ին կայանալիք ընտրությունները, կարևորվել է դրանց անցկացումը օրինականության և ժողովրդավարական միջազգային չափանիշների շրջանակներում:
Հիշեցնենք, որ երեկ Ջո Հեֆֆերնը հանդիպել էր «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: