Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ՀԱԿ կուսակցության ցուցակի երկրորդ համարը՝ Զոյա Թադևոսյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը չի եկել:
Ասուլիսի թեման էր երեկ Երևանում անցկացված քաղաքային ընտրությունները: Ինչպես լրագրողներին հայտնեց ասուլիսի կազմակերպիչ «Մեդիա կենտրոն» կազմակերպության ներկայացուցիչը, չգալու մասին Թադևոսյանը նախապես մամուլի ակումբին չի զգուշացրել: Հավաքված լրագրողները սպասել են 15 րոպե, և այդ ընթացքում ակումբի աշխատակիցները փորձել են կապ հաստատել Զոյա Թադևոսյանի հետ: Վերջինիս հեռախոսն անջատված է եղել, իսկ ՀԱԿ շտաբից ասել են, թե իրենք չգիտեն` որտեղ է Թադևոսյանը, ինչու չի եկել ասուլիսի և որ չունեն այլ հեռախոսահամարներ` ճշտելու համար չներկայանալու պատճառը: