ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան այսօր նախարարներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:
Այսպիսով, ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնել է Դերենիկ Դումանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է դարձել Արտեմ Ասատրյանը, Արդարադատության նախարար՝ Հրայր Թովմասյանը, Կրթության և գիտության նախարար՝ Արմեն Աշոտյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար՝ Արմեն Մովսիսյանը, Տարածքային կառավարման նախարար և փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Տրանսպորտի և կապի նախարար՝ Գագիկ Բեգլարյանը, Ֆինանսների նախարար՝ Դավիթ Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարար՝ Վահրամ Ավանեսյանը, Գյուղատնտեսության նախարար՝ Սերգո Կարապետյանը, Սփյուռքի նախարար՝ Հրանուշ Հակոբյանը, Քաղաքաշինության նախարար՝ Սամվել Թադևոսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար՝ Արմեն Երիցյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար՝ Յուրի Վարդանյանը, Մշակույթի նախարար՝ Հասմիկ Պողոսյանը, Բնապահպանության նախարար՝ Արամ Հարությունյանը: