«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել և դարձնել 221 000 դրամ:
Ինչպես հաղրոդում է «Հայռուսգազարդ»-ի մամուլի ծառայությունը, ընկերություններն առաջարկում են նաև հետևյալ գնային փոփոխությունները. գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը՝ գործող 20.618 դրամից դարձնել 33.695 դրամ՝ յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար: Բնական գազի բաշխման սակագինը 13709.698 դրամից դարձնել 26638.071 դրամ, փոխադրման սակագինը՝ 6948.266 դրամից դարձնել 12989.186 դրամ՝ յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար: