Մայիսի 11-ին կորած Արմեն Մուրադյանը գտնվել է: Արմենի մայրը` տիկին Անահիտը, Yerkir.am-ին հայտնել է, որ իրեն զանգահարել է ավագ որդին և հայտնել, որ եղբայրը Դիլիջանում է, և այժմ նրանք գնում են նրա հետևից:
Հիշեցնենք, որ այսօր համացանցով և լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ Երևան քաղաքի բնակիչ, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Արմեն Մուրադյանը մայիսի 11-ի առավոտյան դուրս էր եկել տանից և մինչ այսօր ոստիկանությանը չէր հաջողվում գտնել նրան: Տղային վերջին անգամ տեսել էր տաքսու վարորդը, ով մայիսի 11-ին նրան հասցրել էր Երիտասարդական մետրոյի մոտ: