Հայաստանում առաջիկայում բարձրանալու է գազի սակագինը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը թերթին տեղեկացրել է, որ Հայաստանում գազի սակագինը բարձրացնելու մասին դեռևս հայտ չի ստացել: Այնուամենայնիվ, «Հայռուսգազարդ» ընկերության թերթի աղբյուրները պնդում են, որ առաջիկա ամիսների ընթացքում այդ դիմումը կներկայացվի:
«Հատկապես որ առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանում համապետական ընտրություններ չեն սպասվում: Ինչը նշանակում է, որ իշխողներն անարգել կգործեն», – գրում է թերթը՝ նշելով, որ ՀՀ իշխանություններին այդպես էլ չհաջողվեց գազի սակագինը չբարձրացնելու վերաբերյալ համաձայնության գալ ռուսաստանյան կողմի՝ «Գազպրոմ»-ի հետ:
Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ հիմա բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որ գազի գինը գոնե շատ չբարձրանա: