Դերասան Հայկ Մարությանը`«Կարգին հաղորդման» Հայկոն, Facebook-ի իր էջում անդրադարձել է գազի գնի թանկացմանը:
«Սա անընդունելի թանկացում է: Ասեմ ավելին, սա կբերի համատարած թանկացման այլ ոլորտներում: Ինչի՞ հաշվին մարդիկ տան այդ փողը, իրենց երեխաների հացի: Դե եթե մարսում եք ուրիշի երեխայի հացը, կերեք: Ուղղակի, նայեք՝ մի օր չխեղդվեք: Բարի ախորժակ», – գրել է Մարությանը:
Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել և դարձնել 221 000 դրամ:
Լուսանկարը՝ Bravo.am