Home / Հայաստան / Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Ծառուկյանի միջոցներով կառուցված եկեղեցու բացմանը

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Ծառուկյանի միջոցներով կառուցված եկեղեցու բացմանը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Աբովյանի նորակառույց Սուրբ Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու այսօր կայանալիք բացման և օծման արարողությանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված եկեղեցու բացման և օծման արարողությանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը, հրավիրված են Հայաստանի բոլոր երեք նախագահները:

Սպասվում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի արարողությանը:

Ինչ վերաբերում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին նրա գլխավորած Հայ ազգային կոնգրեսից, տվյալ հարցով որոշում նա դեռ չի կայացրել: