«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված Դանիել Իոաննիսյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Վարչական դատարանում բողոքարկում են Երևանի ավագանու ընտրությունների շրջանակներում ԿԸՀ անգործությունը: Այս մասին հայտնում է «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մամուլի ծառայությունը:
Դանիել Իոաննիսյանը, մասնավորապես բողոքարկում է ԿԸՀ-ի կողմից իր` շուրջ 400 թերթի վրա տեղ գտած շուրջ 1000 ընտրախախտումների մասին վկայող` ԿԸՀ ներկայացված նյութը չքննարկելու մասին որոշումը:
Զարուհի Փոստանջյանը բողոքարկում է ԿԸՀ անգործությունը կապված 4-րդ ընտրատարածքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների հետ:
Իոաննիսյանի դիմումը կքննարկվի այսօր ժամը 15:00-ին, Զ. Փոստանջյանինը` 16:00-ին:
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքն այսօր դիմելու է Վարչական դատարան` ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: