Այսօր «Սպայկա» ընկերության շենքի հրդեհի մարման աշխատանքների ժամանակ տուժել է երկու հրշեջ: Նրանցից մեկի ոտքը կոտրվել է և նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հրշեջներից մեկն էլ ծխահարվել է, նրան տեղում բուժօգնություն են ցուցաբերել:
Այս մասին Epress.am-ին հաղորդել է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նիկոլայ Գրիգորյանը: