Home / Հայաստան / Կառավարությունն առաջարկում է «ՀայՌուսզազարդ»-ի նշած գազի գինը 30 տոկոսով իջեցնել. թերթ

Կառավարությունն առաջարկում է «ՀայՌուսզազարդ»-ի նշած գազի գինը 30 տոկոսով իջեցնել. թերթ

2008 թվականից գազը Հայաստանի համար թանկացել է մի քանի անգամ, սակայն 2010-ից հետո տեղի ունեցած վերջին թանկացումները բնակիչները չեն զգացել, որովհետև, նախ, այն ժամանակվա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանին զիջել էր մեկ տարվա պարտքը, և ապա՝ «ՀայՌուսգազարդն» իր վրա էր վերցրել այդ բեռը: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ թանկացումները մեղմելու ջանքերի պատճառը վերջին տարվա ընթացքում կայացած համապետական 3 ընտրություններն էին:

«Սակայն նախորդ օրը ներկայացված «ՀայՌուսգազարդ»-ի հայտը՝ գազի գնի բարձրացման վերաբերյալ, դժգոհություն է առաջացրել, և, մեր տեղեկություններով, «ՀայՌուսգազարդի» դիմումից անմիջապես հետո Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին է դիմել նաև ՀՀ կառավարությունը, հայտի հիմքում ընկած գազի գինը՝ 270 դոլարը 30 տոկոսով իջեցնելու հայտով: Ասել է՝ եթե այսօր բնակիչներին մատակարարվող գազի գինը 132 դրամ է, «ՀայՌուսգազարդն» առաջարկում է դարձնել 221, ապա կառավարությունը պահանջել է 30 տոկոս իջեցնել այն և հարցը քննարկել այդ սահմաններում: Հիշեցնենք, որ Հանձնաժողովը 90 օրում պետք է կայացնի իր որոշումը, որն էլ իր հերթին ուժի մեջ կմտնի դրանից 30 օր հետո», – գրում է թերթը: