«Նախախորհրդարան» միավորումը մայիսի 17-ին, ժամը 19-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում: Այսօր տարածած հաղորադրության մեջ «Նախախորհրդարան»-ը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնք քննարկվելու են հանրահավաքի ընթացքում.
1. Հայաստանում ձևավորված նորգաղութային կառավարման կեղեքիչ համակարգի համառոտ բնութագիրը և նրա տիրապետությունից ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ ազատվելու կենսական անհրաժեշտությունը,
2. Նորգաղութային կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձևավորմամբ և լեգիտիմացմամբ գործող վարչախմբի անցնցում հեռացման ծրագիրը,
3. Վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագրային մոտեցումները,
4. Ժողովրդին ազգային-ազատագրական կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը: