Հայաստանի առանձին վայրերում մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հնարավոր է կարկուտ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:
Մայիսի 18-ին՝ հատկապես գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Շրջանների զգալի մասում անձրև է սպասվում նաև 21-ին և 22-ին, 19-ին և 20-ին ժամանակ առ ժամանակ:
Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ 19-ի ցերեկը նույնքանով կնվազի:
Երևանում մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ:
Մայիսի 19-20-ին ժամանակ առ ժամանակ, 21-ին և 22-ին գիշերվա առաջին կեսին ու օրվա երկորդ կեսին սպասվում է ամպրոպ և անձրև: