Մայիսի 20-ին առավոտյան Լոռու մարզի Ամրակից գյուղում գրանցվել է գայլերի հարձակում, որի հետևանքով հոշոտվել է 25 ոչխար: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:
Նախարարությունը խոստանում է ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել դեպքի վայրից:
Նշենք, որ վերջին տարիներին գայլերի հարձակումները շրջաններում հաճախակի են դարձել: Մասնավորապես, 2011 թվականին տարբեր գնահտականներով գայլերը ոշոտել էին 300-ից 400 ոչխար: 2012-ին հարձակումները շարունակվել են, և ՀՀ կառավարությունը 2012-ի փետրվարի 16-ի կայացած նիստում 20 միլիոն դրամ էր հատկացրել գայլերին սպանելու պարգևատրման համար: Նախատեսվում էր սպանել 200 գայլ՝ յուրաքանչյուրի համար պետք է վճարվեր 100 հազար դրամ: Կառավարությունը նման որոշումը պայմանավորել էր այն փաստով, որ «Հայաստանի տարածքում վերջին տարիներին նկատվում է գայլերի թվաքանակի կտրուկ աճ, որը արտահայտվում է Հանրապետության տարբեր համայնքներում գայլերի հարձակումներով ինչպես ընտանի կենդանիների, այնպես էլ մարդկանց վրա»:
Այդ օրերին խնդիրը հանրային հնչեղություն էր ստացել: Բնապահպան կազմակերպությունները նշում էին, որ գայլերը կորցնում են իրենց բնական միջավայրը՝ այդ իսկ պատճառով փոխվում է նրանց կեսնակերպը: Մասնավորապես, բնապահպան Սիլվա Ադամյանը նշել էր, որ գայլերի թիվը քչացնելու համար կարելի է պարզապես թույլ տալ գայլերի որսը որսի սեզոնին, իսկ 20 մլն դրամը տրամադրել Գիտությունների ակադեմիայի համապատասխան բաժնին` ուսումանսիրելու գայլերի քանակի մեծացման նախադրայլները, պարզելու, թե ինչու են գայլերը կորցում իրենց բնական միջավայրը, ինչու են հարձակվում տնային կենդանիների վրա:
«Մեր երկրում բնական միջավայրի խեղաթյուրումն է բերում նման վիճակի, որը փոխում է ոչ միայն գայլերի կենսակերպը, կփոխի կենսակերպը նաև այլ կենդանիների համար: Այս ամենի պատճառն է անտառահատման, հանքարդյուանբերական գործողությունների»,- ասել է Սիլվա Ադամյանը: