Այսօր ԱԺ-ում մեկանրկած հերթական քառօրյայի առաջին նիստի սկզբում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցրել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, թե արդյոք ՀՀ իշխանությունների, մասնավորապես, Ազգային ժողովի ապաշնորհ քաղաքականության հետևանքը չէ այն, որ Ռուսաստանը բարձրացրել է գազի գինը:
Փոստանջյանը հիշեցրել է, որ Հայաստանը ՌԴ-ին է անվճար տրամադրել Գյումրիի ռազմաբազայի տարածքը, մինչդեռ Ռուսաստանը ահռելի գնով գազը վաճառում է Հայաստանին:
Հովիկ Աբրահամյանը չի համաձայնել Փոստանջյանի հետ՝ նշելով, որ չի կարծում, թե իշխանություններն ապշնորհ են եղել:
Փոստանջյանն առաջարկել է վերանայել ռազմաբազայի մասին օրենքը և Ռուսաստանից գումար պահանջել բազայի տարածքն օգտագործելու համար:
ԱԺ նախագահն առաջարկել է սպասել մինչև երկու երկրների կառավարությունները վերջնական հայտարարի կգան՝ որոշելով գազի սակագինը: Աբրահամյանը նշել է, որ իրենց կախված մի բան է արել՝ ԱԺ նիստ է հրավիրել՝ գազի սակագինը քննարկելու համար: Նիստին մասնակցելու են Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: