Ադրբեջանի խորհրդարանը հերքել է «Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին» օրինագիծ պատրաստելու վերաբերյալ տեղեկատվությունը: Համաձայն տարածված լուրերի՝ օրինագծում նշվում էր, որ Ադրբեջանի այն քաղաքացիները, որոնք համագործակցում են հայաստանյան որևէ կազմակերպության հետ մինչ «օկուպացված հողերի լիարժեք ազատագրումը», քրեական պատասխանատվության կենթարկվեն:
Ադրբեջանի խորհրդարանի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և խորհրդարանի ոչ մի հանձնաժողով նման օրինագիծ չի քննարկել և չի պատրաստվում քննարկել:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները նշել էին, թե օրինագծի համաձայն Ադրբեջանում պետք է արգելվեր նաև այն անհանտների և կազմակերպությունների գործունեությունը, ովքեր հաղորդակցվում են Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանական մամուլում գրում էին, որ այդ օրինագիծը պետք է քննարկվի երկրի խորհրդարանում: