ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր Ազգային ժողովում հարց է ուղղել կառավարությանը, թե երբ է հայտնի դարձել, որ ռուսաստանյան կողմը ցանկանում է բարձրացնել գազի գինը և արդյոք միտում չկա նրանում, որ այդ մասին հայտարարությունն իշխանությունները թողել են ընտրություններց հետո:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել է, որ դա եղել է լոկ տնտեսական հարց և քաղաքական իրադարձությունների հետ կապ չի ունեցել:
«Ինչու չենք խոսել այդ մասին… որովհետև, գուցե, այդ դեպքում չկարողանայինք գինը իջեցնել: Մեզ պետք էր ժամանակ շահել և փորձել հասնել ավելի հարմար գնի, ինչը մենք հիմա տեսնում ենք» , – ասել է Արմեն Մովսիսիյանը:
Զուրաբյանի մյուս հարցին՝ կապված Իրանից գազ մատակարելու հնարավորության հետ՝ նախարարը պատասխանել է, թե դա անհնար է, քանի որ Իրանը մեր տարածաշրջանում գազը վաճառում է շատ թանկ գնով: