«Արմավիա» ավիաընկերությունը հրաժարվում է նախքան սնանկության մասին դատական վճռի հրապարակումը որևէ մեկնաբանություն անել իր դեմ կառավարության կողմից բերված հայցի վերաբերյալ:
Ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից Epress.am-ին պատասխանել են, որ բոլոր հարցերի, այդ թվում՝ Կառավարության հայցի մասին կխոսեն սննանկության հաստատումից հետո:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարել է, թե «Արմավիա» ավիաընկերության դեմ դատական հայց է ներկայացվել՝ օդի հարկի գանձումների հետ կապված: Նախարարը ասել էր, որ «Արմավիային» այլ պարտատերեր էլ են դատի են տվել:
Ընկերությունը փաստացի չի աշխատում ապրիլի 1-ից: