Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ` գործազրկության նպաստի վճարման տևողությունը կկրճատվի` 6-12 ամսից կդառնա 3 ամիս: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Օրենսդրական փոփոխության նախագիծը գտնվում է Արդարադատության նախարարությունում: Թերթը նշում է, որ Հայաստանում մոտ 11 հազար գործազուրկ տարեկան ընդհանուրը 4,5 միլիարդ դրամ աջակցություն է ստանում: Փոփոխության արդյունքում այդ խավը կզրկվի 3 մլրդ դրամ օգնությունից:
Թերթի տեղեկություններով նախագիծն ավելի քնա 4 ամիս շրջանառության մեջ է, սակայն հանրությանն այս մասին ոչ մի բառ չի ասվել:
«Սա Կառավարության սոցիալական սյուրպրիզների շարքից է և տեղավորվել է Սոցխանարարության «զբաղվածության նոր ռազմավարություն» անվան տակ», – գրում է թերթը: