Օրերս Գեղարքունիքի մարզի Մարտունու զորամասերից մեկում միջադեպ է գրանցվել, հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:
Ըստ նախնական վարկածի, ժամկետային զինծառայող Միշա Խուդավերդյանն իրեն ամրակցված ավտոմատից կրակել է պայմանագրային զինծառայող Կամո Ավագյանի ուղղությամբ:
Համաձայն «Փաստինֆո»-ի, ժամկետային զինծառայողին զայրացրել է այն փաստը, որ Կամո Ավագյանը հրամանատարին զեկուցագիր է գրել՝ հերթապահության ժամանակ մաքրությունը չպահպանելու վերաբերյալ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ): ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի տեղեկացմամբ՝ Միշա Խուդավերդյանը կալանավորվել է:
Միջադեպի կոնկրետ օրը չի նշվում: