Սա ծրագիր չէ, լավագույն դեպքում՝ հռչակագիր է: Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ՀՀ կառավարության ծրագրին նման գնահատական է տվել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Այս ծրագիրը նսեմացնում է այս փաստաթղթի թե՛ սահմանադրական, թե՛ տրամաբանական նշանակությունը, քանի որ այն կոնկրետ չէ և թույլ չի տա ԱԺ-ին վերահսկել Կառավարությանը», – ասել է Մինասյանը:
Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն դեմ է քվեարկել նաև այն պատճառով, որ ծրագրում շատ կարևոր հարցեր ընդհանրապես չկան, օրինակ՝ նոր ատոմակայանի խնդրի, գազատրանսպորտային համակարգի, էներգետիկ անվտանգության, ազգային փոխադրիչի մասին որևէ կետ չկա: