Մայիսի 28-ի երեկոյան Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժերը Ազգային խորհուրդ ստեղծելու մասին որոշում են կայացրել: Ինչպես հաղորդում է Contact.az-ը, ընդդիմադիր քաղաքական գործիչները հանդիպել են Բաքվի մոտ գտնվող Նովխանի ավանում Հանրապետության օրվան նվիրված հանրահավաքից հետո:
Նոր կառույցը նպատակ ունի միավորել երկրի ընդդիմադիր ուժերին՝ 2013 թվականի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների անցկացման ժողովրդավարությունն ապահովելու և Ադրբեջանի քաղաքական համակարգը բարեկարգելու համար:
Ընդդիմադիրների հանդիպմանը մասնակցել են «Բաց հասարակություն» (Սուլհադին Ակպեր), Լիբերալ (Ավեզ Թեմիրհան), Ազգային ճակատ (Ալի Քերիմլի), Դասական ազգային ճակատ (Բեյբալա Աբիլ), Մուսավաթ (Իսա Ղամբար) կուսակցությունները և EL շարժումը (Էլդար Նամազով): Հեռակա կարգով քննարկումներին միացել են նաև ռեժիսոր Ռուստամ Իբրագիմբեկովը, խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիևը, Դասական ազգային ճակատ կուսակցության ղեկավար Միրմահմուդ Միրալիօղլուն և Լիբերալ կուսակցության առաջնորդ Լալա Շովկեթը:
«Թուրան» գործակալության հետ զրույցում Էլդար Նամազովն ասել է, որ կողմերը քննարկել են Ժողովրդավարական ուժերի ազագային խորհրդի հիմնադիր փաստաթղթերը: Քննարկումների արդյունքում կուսացկությունները համաձայնության են եկել Խորհրդի հիմնադիր հռչակագրի և կազմի շուրջ, որի մեջ ընդգրկվել են ավելի քան 100 քաղաքական գործիչներ և ակտիվիստներ:
Մոտ օրերս կայանալու է Խորհրդի առաջին ժողովը: