Մայիսի 29-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի 7-րդ փողոցից հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 24-ամյա Արտյոմ Ա.-ն և 15-ամյա Ռոբերտ Հ.-ն, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Դեպքի վայրի զննությամբ՝ Ավանի 7-րդ փողոցի թիվ 115 տան դիմաց, հայտնաբերվել է որսորդական հրացանի երկու կրակված պարկուճ և արնանման հետքեր:
Պարզվել է, որ նշված վայրում, վիճաբանության ընթացքում, իրեն պատկանող որսորդականից հրացանից կրակոց է արձակել 28-ամյա Գևորգ. Հ.-ն, որը բերման է ենթարկվել Նոր Նորքի բաժին և ներկայացրել «Բեկաս-ԱԿ12» տիպի որսորդական հրացանը:
ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գևորգ Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: