Երևանի «Գոլդեն փելաս» հյուրանոցում երեկ տեղի է ունեցել ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի ղեկավարած «Երևան, իմ սեր» հիմնադրամի նիստը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ նիստի մասնակիցների թիվը բավական շատ է եղել՝ մոտ 100 հոգի: Քննարկման հիմնական թեման եղել է հիմնադրամի առաջիկա գործունեությունը:
Թերթի տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը ցանկանում է Երևանում ինչ-որ բիզնես նախագիծ սկսել, ընդ որում, դա վերաբերում է բավական մեծ գումարների:
«Ու այդ ամենը նա փորձելու է անել հենց այս հիմնադրամի միջոցներով: Պատահական չէ, որ երեկ առավոտյան Արմեն Սարգսյանը եղել է կառավարական ամառանոցում, որտեղ ապրում է Սերժ Սարգսյանը: Հավանաբար հենց այս հիմնադրամի հետ կապված հարցերը նա որոշել է համաձայնեցնել Սերժ Սարգսյանի հետ», – գրում է «Ժողովուրդ»-ը: