ԱՄՆ-ն մեղմել է Իրանի դեմ կիրառվող մի շարք պատժամիջոցներ՝ թույլ տալով ամերիկյան ընկերություններին այդ երկրի քաղաքացիներին անձնական օգտագործման նպատակով վաճառել բջջային հեռախոսներ, նոութբուքեր և հաղորդակցման համար նախատեսված այլ սարքեր:
Ինչպես հայտնում է Reuters-ը, միաժամանակ հայտնի է դարձել, որ ամերիկյան գործակալությունները սև ցուցակում են ընդգրկել մի շարք պաշտոնյաների, որոնք մեղադրվում են մարդու իրավունքների խախտման մեջ:
Ցուցակում ընդրկվել են նրանք, ովքեր պատասխանատու են գրաքննության, համացանցի ժամանակավոր արգելափակման և մի քանի արբանյակների անջատման մեջ, նշում է Bloomberգ-ը:
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունում պատժամիջոցների մեղմացումը բացատրել են նրանով, որ «Իրանի կառավարությունը փորձում է ստիպել ժողովրդին լռել» և արգելափակում է քաղաքացիների հաղորդակցման միջոցները: Համապատասխանաբար, ԱՄՆ-ն նման կերպ փորձում է իրանցիներին ապահովել իրենց հիմնական իրավունքներից օգտվելու հնարավորությամբ:
Տեխնիկայի վաճառքի արգելքը հանվել է հուլիսի 14-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ: 2009 թվականին կայացած նախորդ ընտրություններից հետո բազմաթիվ քաղաքացիներ մասնակցել են բողոքի ակցիաների՝ իրենց քայլերը համակարգելով հիմնականում հաղորդակցման միջոցների շնորհիվ:
Իրանում էլեկտրոնային տեխնիկայի վաճառքն արգելվել էր 1992 թվականին: Այնուամենայնիվ, իրանցիները կարող են ամերիկյան հեռախոսներ ձեռք բերել սև շուկայում: