Արագածոտնի մարզի Օրգով, Բյուրական, Տեղեր և Անտառուտ գյուղերում այսօր ժամը 14.00-ի սահմաններում կարկուտ է տեղացել, իսկ Օրգովում և Անտառուտում այս պահին էլ շարունակում է տեղալ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել են Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով հանձնաժողովից:
Կարկուտի վնասների մասին եզրակացություն պատրաստելու համար համայքներ է մեկնել մարզպետարանից աշխատանքային խումբ՝ գյուղատնտեսության բաժնի պետ Յուրի Ազատյանի գլխավորությամբ:
Գյուղերում հիմնականում մշակվում են պտղատու ծառեր: