Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում առևանգել են վրացի կնոջ: Այս մասին «IPN» գործակալությանը տեղեկացրել է կնոջ ամուսինը:
Կինը արդեն երրորդ տարին է՝ թուրքական ընտանիքներից մեկում հոգ է տանում ծերերի մասին: Ամուսինը, Թուրքիայում աշխատում է արդեն վեց տարի: Նա կասկածում է, որ կնոջը առևանգել են փրկագին պահանջելու նպատակով: Առևանգումը համընկել է աշխատավարձ ստանալու օրվա հետ:
«Հեռախոսիս անծանոթ համարից զանգում և ստիպում են լսել կնոջս հեկեկանքները»,- ասել է ամուսինը:
Նրա խոսքով՝ ոստիկանությունում իր կնոջ առևանգման մասին հայտարարությանը նշանակություն չեն տվել:
Ամուսինները Աջարիայից են, ունեն երկու երեխա: