Թբիլիսիի քաղաքային դատարանը մայիսի 30-ին Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախկին նախարար Վլադիմիր Վարձելաշվիլիին դատապարտել է վեց ամսվա պայմանական ազատազրկման՝ մեկուկես տարի փորձաշրջանով: Նախկին նախարարը պարտավորվել է նաև 3 հազար լարիի չափով (մոտ 1.8 հազար դոլար) տուգանք վճարել, հայտնում է Newsgeorgia.ru.
Վարձելաշվիլին մեղադրվում է զենքի և զինամթերքի ապօրինի պահման մեջ:
Գործը վերաբերում է այս տարվա փետրվարի 21-ի իրադարձություններին: Ըստ հետաքննության նյութերի՝ Վարձելաշվիլիի տանը հյուրընկալվող Զվիադ Կավտարաձեն հրազենային վնասվածք է հասցրել Դեվի Սիրաձեին, ով ավելի ուշ մահացել է: Հրազենը պատկանում է նախկին նախարարին:
Դատական լսման ժամանակ մեղադրյալն ընդունել է մեղքը: Դա հաստատել են նաև ականատեսների վկայությունները և դատաձգաբանական և դատաբժշկական հետազոտությունների արդյունքները, ասված է դատարանի հայտարարության մեջ: