Ւշխանությունները 2013 թվականի պետական բյուջեի հավաքագրման հարցում լուրջ խնդրի առաջ են կանգնել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Նրանք պարզապես չեն կարողանում հավաքագրումներ անել, ու հիմա ՊԵկ-ը խնդիրը փորձում է լուծել ուժային մեթոդներով», – նշում է թերթը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը ահազանգ է ստացել մանր ձեռնարկատերերից, ովքեր նշում են, որ այս օրերին ՊԵԿ-ի աշխատակիցները պարտադրում են աշխատակիցների աշխատավարձերը փաստաթղթերով բարձրացնել:
«Խանութումս ընդամենը 5 աշխատող ունեմ, որոնց վճարում եմ 60-70 հազար դրամ, բայց հիմա հարկայինի տեսուչները եկել, ստիպում են, որ աշխատողներիս վճարեմ 100 հազար դրամից ոչ պակաս», – ասել է «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին: Ըստ նրա՝ 100 հազար դրամ աշխատավարձ վճարելելու դեպքում ինքը պետք է պետական բյուջե որպես հարկ վճարի 24 հազար 400 դրամ, իսկ նախկինում վճարում էր 14 հազար 640 դրամ: