Այսօր առավոտյան Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 10-ից ավելի մարդ է տուժել:
Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարությունը, բախվել են «Մերսեդես Սպրինտեր» միկրոավտոբուսը և «ՎԱԶ 21 012» մակնիշի ավտոմեքենան:
«Մերսեդես Սպրինտեր» միկրոավտոբուսի վարորդ, 51-ամյա Աշոտ Ռաֆյանը, ուղևորուհիներ՝ Ելենա Օխիկյանը և Հայկանուշ Սահակյանը տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Տուժածներից 6-ը տեղափոխվել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ժամը 13.00-ի դրությամբ հայտնի են տուժածների տվյալները մասամբ` 37-ամյա Արման Այվազյան, Ինա Գրիգորյան, 22-ամյա Մանվել Մնացականյան, Գևորգ և Տիգրան (ազգանունները ճշտվում են):