Ինչպես Գորիսից shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:00-ից Գորիսի ոստիկանությունում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (առավել հայտնի է Լիսկա մականունով):
Նա այս պահին ոստիկանությունում բացատրություն է տալիս իր տան մոտ հնչած կրակոցների և սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Շամշյանը հայտնում է, որ իր հետ զրույցում մարզպետը հրաժարվեց կատարվածի մասին որևէ տեղեկատվություն հայտնել՝ պատճառաբանելով, թե «լավ ա քնած եմ էղել, թե չէ մի 20 հատ շարելու էի գլխին»: Ֆոտոլրագրողը հայտնում նաև, որ մի խումբ գորիսեցիներ պատմում էին, որ սպանվածի եղբոր՝ միջադեպի ժամանակ հրազենից վիրավորված Արտակ Բուդաղյանի հրամանատության տակ եղած զորամասը ճանաչվել է 2012 թվականի լավագույն զորամաս: