Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում այսօր վաղ առավոտյան միջադեպ է գրանցվել, որի հետևաքով զինվոր է մահացել:
Epress.am-ի հետ զրույցում զինծառայողի մահվան լուրը հաստատել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա ասել է, որ այսօր ավելի ուշ ՊՆ-ն հանդես կգա դեպքի մանրամասների մասին հաղորագրությամբ:
Ըստ մամուլում տարածված լուրերի՝ կուրսանտ Սիփան Մովսիսյանի ուղղությամբ կրակել է նրա ծառայակից Արմեն Մելքումյանը: