Երեկ Գորիսում կրակոցների հետևանքով վիրավորված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին Epress.am-ին հայտնել են Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից, որտեղ Աբրահամյանը բուժում է ստանում:
Աբրահամյանը ստացել է աղիների վնասվածք:
Կայուն ծանր է գնահատվում նաև փոխհրաձգության հետևանքով վիրավորված ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար 42-ամյա Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը: Բուդաղյանը բուժվում է Մուրացանի բժշկական կենտրոնում:
Հիշենցնեք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ Գորիսում՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ: Տեղում մահացել է Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը:
ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: