Home / Հայաստան / Պրահայի պատմական կենտրոնը վտանգված է ջրհեղեղի պատճառով (ՖՈՏՈ)

Պրահայի պատմական կենտրոնը վտանգված է ջրհեղեղի պատճառով (ՖՈՏՈ)

Կենտրոնական Եվրոպայի երկրներում հորդառատ անձրևների հետևանքով մահացել է 4 մարդ, առնվազն 8 մարդ համարվում է անհայտ կորած: BBC-ն հայտնում է, որ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները ջրհեղեղի սպառնալիքի պատճառով: Ավստրիայի, Գերմանիայի և Չեխիայի իշխանությունները արտագարգ միջոցների են դիմում մի շարք թաղամասերում ուժեղ ջրհեղեղների դեմ պայքարում:

Պրահայում ավելի քան 2,5 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց բնակարանները, 7 հազար մարդ տեղահանվել ՝ գերմանական Էյլենբուրգում:

Չեխիայի իշխանությունները մտավախություն ունեն մայրաքաղաք Պրահայի պատմական կենտրոնում հնարավար հեղեղի մասին:  Երկրի որոշ թաղամասեր հայտարարվել են աղետի գոտի:

 

Գերմանիայում Պասաու և Ռոզենհայմ քաղաքներում իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել:

Բավարիայում արտակարգ իրավիճակների ծառայությունները զգուշացնում են, որ, ըստ օթերևութաբանների, ուժեղ անձրևները կշարունակվեն: