Home / Հայաստան / Apple-ը անվճար ռադիո կթողարկի

Apple-ը անվճար ռադիո կթողարկի

Ամերիկյան Apple ընկերությունը պատրաստվում է անվճար ինտերնետ ռադիո թողարկել, որը ենթադրաբար կկոչվի iRadio. հաղորդում է cnet.com-ը:

Համաձայն աղբյուրի՝ Apple-ը նախօրեին Warner Music Group ձայնագրման ընկերության և դրա մասնաճյուղերի հետ համաձայնության է եկել արտոնագրի շուրջ:

Մայիսին ընկերությունը համաձայնության էր եկել նաև խոշորագույն երաժշտական լեյբլ Universal Music-ի հետ: Ներկա պահին բանակցությունները շարունակվում են Sony-ի հետ:

Բջջային սարքերի համար նախատեսված iRadio ծրագիրը կցված է լինելու iTunes-ին: Ի տարբերություն  Pandora-ի, iRadio-ն երգերը կրկին լսելու հնարավորություն կտա և դրանք ձեռք բերելը ավելի հեշտ կդարձնի:

iRadio ծրագիրը հունիսի 10-ին առաջին անգամ կներկայացվի Սան Ֆրանցիսկոյում կայանալիք ծրագրավորողների միջազգային կոնֆերանսի ժամանակ: