Home / Հայաստան / Հայաստանցի գործարարը հերքում է, թե հարկայինի պատճառով բիզնեսն արտասահման է տեղափոխում

Հայաստանցի գործարարը հերքում է, թե հարկայինի պատճառով բիզնեսն արտասահման է տեղափոխում

Մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Բարի սամարացի» ընկերության սեփականատեր Հովհաննես Հովակիմյանը լուրջ խնդիրներ ունի հարկային դաշտում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Թերթը նշում է, որ Հովակիմյանի վրա մեծ հարկեր են դրվել, ինչի պատճառով նա զբաղված է իր բիզնեսը արտասահման, մասնավորապես, Բաթումի տեղափոխելու գործերով:

Հովակիմյանը թերթի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունները՝ ասելով, թե դրանք ծիծաղելի են:

«Աստված վկա. ես նման որևէ ցանկություն չունեմ, դրանք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են: Մարդիկ պարապ են մնացել ու նման տեղեկություններ են տարածում: Հարկայինի հետ կապված ես խնդիրներ չունեմ, կարող եք ինքներդ պարզել, նման բան չկա: Այսօր ես ինչ-որ մի բան կարողանամ պետությանը տալ, ուրախ էլ կլինեմ», – ասել է Հովակիմյանը: