Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում գլխի մասում հրազենային վնասվածք ստացած, ներկա պահին Զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում գտնվող ժամկետային զինծառայող Հրաչյա Սարգսյանը բուժման կարիք այլևս չունի, այժմ նա վերականգնողական խնդիրներ ունի: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նրա խոսքով՝ Սարգսյանին շուտով կտեղափոխեն «Կարմիր Խաչի» հիվանդանոց:
Ասատուրյանն ասել է, որ զինվորը ապաքնիվելուց հետո էլ ի վիճակի չի լինելու շարունակել զինվորական ծառայությունը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը, համաձայն պաշտոնական վարկածի, վիրավորվել էր Նոյեմբերյանի զորամասերից մեկում՝ զորակցի՝ Դավիթ Խաչատրյանի արձակած գնդակից: Խաչատրյանը կրակել էր նաև զինծառայող Լյուքս Ստեփանյանի վրա, ով գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից անմիջապես մահացել էր: